Այսօր: Ուրբաթ, 26 Մայիսի 2017թ.
Զովունու համայնքապետարանի պաշտոնական կայք
ԶՈՎՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
հողամասերի աճուրդ վաճառք
2017,Մայիս 2 - Հունիս 5


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
26.05.17 ՊԼԱՆԱՅԻՆ ՋՐԱՆՋԱՏՈՒՄ (ՃՇՏՎԱԾ ԺԱՄԿԵՏ)

 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզական-Երևան» մայր ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 29-ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 30-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Զովունի գյուղի խմելու ջրի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար

24.05.17 ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՅԻՍԻ 27

Հարգելի համագյուղացիներ սույն թվականի մայիսի 27-ին «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում ինչպես ամբողջ Հայաստանի տարածքում, այնպես էլ Զովունի համայնքում կազմակերպվում է շաբաթօրյակ։ Խնդրում ենք առավոտյան ժամը 8:00-ից ցուցաբերել Ձեր ակտիվ մասնակցությունը։

Շաբաթօրյակը կազմակերպվել է համայնքապետարանի կողմից, ներգրավված են նաև մանկապարտեզը, մշակութային կենտրոնը, բուժ. ամբուլատորիան, արվեստի դպրոցը և միջնակարգ դպրոցը։

Այն փողոցները որտեղ կարիք կլինի, բնակիչներին կօգնեն համայնքապետարանի բանվորները, շաբաթօրյակին ներգրավված կլինեն 2 աղբահան տրակտորներ, նաև լրացուցիչ բեռնատար մեքենաներ:

23.05.17 ՊԼԱՆԱՅԻՆ ՋՐԱՆՋԱՏՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Հարգելի գործընկերներ.

Խնդրում ենք մայիսի 22-ին ժամը 10.19-ին ուղարկված «Պլանային ջրանջատում Երևանում, Կոտայքում, Արմավիրում» մամուլի հաղորդագրությունը համարել չեղյալ:  Նշված տարածքներում սպասվող ջրանջատման մասին կտեղեկացվի լրացուցիչ:

Հայցում ենք Ձեր ներողամտությունը  պատճառված անհարմարության համար:

 

Հարգանքով`

Կարինե Կարապետյան

Հանրային կապերի մասնագետ

 

Վեոլիա Ջուր ՓԲԸ

Աբովյան 66 ա

Երևան 0025

Հեռ:  +374 11 59 03 68, 093 45 79 06

Ֆաքս: +374 10 59 03 88

www.yerevandjur.am 

23.05.17 Կոտայքի ԳԱՄԿ 2017 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ  2017թ. հունիսի 10-ից վերաբացվում է  Երևան քաղաքի Կասյան  փողոցի վերին հատվածում գործող գյուղատնտեսական  Տոնավաճառը , ամեն  շաբաթ և կիրակի օրերին` ժամը` 09.00-20.00: Գյուղացիները հնարավորություն կստանան իրենց սեփական արտադրանքը  վաճառել երևանյան սպառողին: Ֆերմերներին անվճար  տրամադրվելու են տաղավարներ` անհրաժեշտ  բոլոր սարքավորումներով: Տոնավաճառին կարող են վաճառվել գյուղացիական տնտեսությունների սեփական արտադրանքը` բացառությամբ` մսամթերքի և կաթնամթերքի: Մասնակցության համար հիմք կհանդիսանան անձը հաստատող  փաստաթուղթը: ... Մանրամասն
22.05.17 Պլանային ջրանջատում Զովունիում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզական-Երևան» մայր ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 25-ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 26-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Զովունի գյուղի խմելու ջրի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

19.05.17 Ֆերմերից ֆերմերին Հայաստան
Հարգելի Զովունեցիներ, Հայաստանում է ԱՄՆ ՄԶԳ «Ֆերմերից ֆերմերին Հայաստան» ծրագիրը, որի գործունեության համար Հայաստան են հրավիրվել ամերիկյան հայտնի կամավոր փորձագետներ, որոնց նպատակն է գյուղատնտեսության ոլորտում կարճաժամկետ տեխնիկական աջակցության միջոցով ապահովել արագ, կայուն և լայնամասշտաբ տնտեսական զարգացում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են` այգեգործությունը, գինեգործությունը, կաթի և մսի վերամշակումը, արտադրանքի մարքեթինգը և այլն: «Ֆերմերից ֆերմերին» ծրագրի կամավոր մասնագետների միջոցով Հայաստանում առաջին անգամ զարկ է տրվել նաև չորացրած լոլիկի, ջերկիի, այծի պանրի, պանրի այլ տեսակների արտադրությանը, ինչպես նաև ոչ ավանդական մշակաբույսերի օրինակ` բրոկոլիի, կարմիր բողկի մշակությանը: ... Մանրամասն
11.05.17 Մայիսյան տոներ 2017
Այս տարի մայիսի 9- ին Զովունի համայնքում նշվեց ՀՄՊ - ի հաղթանակի 72- րդ տարելիցը և Արցախյան ազատամարտում   հայ   ժողովրդի   համար բեկումնային դարձած Շուշիի ազատագրման հոբելյանական 25- րդ տարելիցը : Համայնքի հուշարձան համալիրը այցելուներին ներկայացավ վերանորոգված տեսքով : Համայնքի բյուջեից ավագանու որոշմամբ հուշարձանի վերանորոգման համար տրամադրվել էր   մոտ 1 միլիոն   դրամ շինարարական նյութերի համար : Վերանորոգման աշխատանքները կատ արվել ե ն համայնքի բնակիչների և համայնքապետարանի բանվորների ուժերով : Գրեթե ամբողջովին փոխվել էին համալիրի բարձրավանդակի ... Մանրամասն
06.05.17 Գարնանային շաբաթօրյակ

Մայիսի 6-ին  համայնքում կազմակերպվեց հերթական գարնանային շաբաթօրյակը: Աղբից մաքրվեցին համայնքի բոլոր բնակեցված փողոցները, կանաչապատ տարածքներում տնկվեցին ծառեր, ջրցան մեքենայով մաքրվեցին կենտրոնական փողոցները:

Երևանի քաղաքապետարանը Զովունի համայնքապետարանին անհատույց տրամադրել էր 20-ից ավելի աղբամաններ, ինչի համար համայնքը շնորհակալություն է հայտնում Երևանի քաղաքապետ  պարոն Տարոն Մարգարյանին:

Աղբամանները տեղադրվելու են համայնքի առավել մարդաշատ մի քանի փողոցներում:

Մաքրվեց համայնքի նոր վերանորոգված հուշարձան համալիրի տարածքը, որտեղ տնկվեցին ծառեր, մաքրվեցին ու բարեկարգվեց համալիրի կանաչապատ տարածքները, նաև տնկվեցին ծաղիկներ:

1 2 3 4


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, գ.Զովունի

(0224) 6-00-47

zovuni.kotayk@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2017 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԶՈՎՈՒՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner